2671 դիտում
14:04 19-12-2015
Գարիկն ու Հարութը դանակի սպառնալիքով թալանել են մարմնավաճառ Կարինեին. անգամ նրա մոտի 6 հատ պահպանակներն են գողացել
25-ամյա Գարիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքն ավազակային հարձակմամբ հափշտակելու նպատակով Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 13-րդ և 15-րդ շենքերի միջնամասում մոտենալով մարմնավաճառությամբ զբաղվող Կարինե Մ-ին և իր մոտ եղած` որպես զենք օգտագործվող դանակը պահելով Կարինե Մ-ի պարանոցին և նրա կյանքին վտանգ սպառնացող` կոկորդը կտրելու սպառնալիք տալով` գումար պահանջելով՝ հրել է նրան դեպի ցանկապատը, որի հետևանքով վերջինիս առողջությանը պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Կ. Մադաթյանը հրել է Գ. Հարությունյանին և մի քանի մետր հեռանալով` իր մոտ գտնվող բջջային հեռախոսով փորձել է զանգահարել, սակայն Գ. Հարությունյանը բռնի ուժով Կարինեի ձեռքից հափշտակել է շուրջ 30.000 ՀՀ դրամ արժողության <<Նոկիա>> տեսակի բջջային հեռախոսը:
24-ամյա Հ. Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկեր Գ. Հարությունյանը բռնություն գործադրելով քաշքշում է մարմնավաճառությամբ զբաղվող Կարինե Մ-ին, օգտվելով նշված հանգամանքից, բացահայտ հափշտակություն կատարելու նպատակով մոտեցել է նրան, բաճկոնի ձախ գրպանից բացահայտ հափշտակել է 3 հատ 1000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ, 6 հատ պահպանակ և <<Վիպ>> հյուրանոցի այցեքարտ: Այդ ժամանակ Կ. Մադաթյանը բղավել և օգնություն է կանչել, իսկ Հ. Աբրահամյանը նրան լռեցնելու և հափշտակված գույքն իր մոտ պահելու համար մի քանի անգամ ձեռքով ապտակել է Կ. Մադաթյանի դեմքին` նրա նկատմամբ գործադրելով առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ դեպքի վայրում բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:
Գարիկ Նորայրի Հարությունյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասով, իսկ Հ. Աբրահամյանի դեմ՝ 34-176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Գ. Հարությունյանի խափանման միջոցը ընտրվել է կալանավորումը, իսկ Հ. Աբրահամյանինը՝ ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
853 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին