211652_close_icon
views-count2290 դիտում article-date 22:17 18-12-2015

Գուս Հիդինկ. Մինչև «Չելսին» գլխավորելը ցանկանում եմ որոշ բաներ հասկանալ

Հոլանդացի մարզիչ Գուս Հիդինկը, որն այսօր [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/18/73202/]ժամանել է[/url] Լոնդոն, մեկնաբանել է «Չելսիի» գլխավոր մարզիչ նշանակվելու մասին լուրերը: «Ցանկանում եմ հնարավորինս շատ տեղեկություններ ստանալ: «Չելսին» այժմ տհաճ իրավիճակում է հայտնվել և դա ունի իր պատճառները: Մինչև վերջնական որոշում կայացնելը ցանկանում եմ որոշ բաներ հասկանալ: Շաբաթ օրը «Սանդերլենդի» հատ խաղին այցելությունս կախված է նրանից, թե ինչպես կընթանան բանակցությունները: Այդ ժամանակ էլ կորոշեմ, թե արժե մնալ Լոնդոնում՝ երկխոսությունը շարունակելու համար», ասել է Հիդինկը: Նշենք, որ բրիտանական Telegraph-ը հայտնել է, թե այսօր «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը այցելել է թիմի մարզաբազա և խաղացողներին տեղեկացրել է, որ Մոուրինյոյին կփոխարինի Գուս Հիդինկը:

Նմանատիպ նյութեր