1717 դիտում
16:15 18-12-2015
2015 թ-ին արձանագրվել է Հայաստանից ԵԱՏՄ երկրներ ավտոմեքենաների արտահանման կտրուկ աճ
Ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատունը շարունակում է հետևողական վերահսկողություն իրականացնել Երևանում և մարզերում` ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներից խուսափած ավտոմեքենաները բացահայտելու ուղղությամբ: Ավտոմաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի տեղեկացմամբ` 2015 թվականի ընթացքում հայտնաբերվել է 62 չմաքսազերծված ավտոմեքենա. «Ավտոմեքենաների 30 տոկոսը բացահայտվել է մաքսատան կողմից պարբերաբար իրականացվող ստուգայցերի ընթացքում: Ներկայում ուժեղացված աշխատանքներ են տարվում իրավախախում թույլ տված ևս 150 ավտոմեքենաների հայտնաբերման ուղղությամբ»:
Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան նախաձեռնությամբ ԵԱՏՄ-ից ներկրվող ավտոմեքենաների բոլոր ձևակերպումներն իրականացվում են մեկ վայրում` այդ նպատակով, մաքսատան տարածքում առանձնացված հատուկ մասնագիտացված սպասարկման սրահում` վճարելով նաև ԱԱՀ-ը: «Այդպիսով, նույն վայրում՝ մեկ հարկի տակ, քաղաքացին ոչ միայն կատարում է իր հարկային պարտավորություններն, այլև, միաժամանակ անցնում է փորձագիտական կենտրոնի զննությունը, ստանում Ինտերպոլի համապատասխան փաստաթուղթը և հաշվառման կանգնում ոստիկանությունում»,-ընդգծել է Բաբկեն Ղազարյանը:
2015 թվականին ԵԱՏՄ երկրներից Հայաստան է ներկրվել 5 700 մեքենա, իսկ երրորդ երկրներից` 24 000: «Նախորդ տարիների համեմատ աճի միտում է արձանագրվել Հայաստանից Ռուսաստան ավտոմեքենաների արտահանման մասով. եթե նախկինում տարեկան կտրվածքով արտահանվել է առավելագույնը 500-600 ավտոմեքենա, ապա այս տարվա ընթացքում` 4500»,-նշել է ավտոմաքսատան ղեկավարը:
[b]ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
3287 դիտում
10:39 25-02-2017
2016-ին արտահանման կտրուկ աճը պայմանավորված է 2015-ի կտրուկ անկմամբ. «168 ժամ»
973 դիտում
11:39 09-11-2023
ՀՀ–ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ հացահատիկի արտահանման արգելքը ևս 6 ամսով երկարաձգվեց
874 դիտում
08:56 09-04-2024
Դեպի ԵԱՏՄ և երրորդ երկրներ սև և գունավոր մետաղների արտահանման արգելքի նոր ժամկետ կսահմանվի. «Փաստ»
Այս բաժնից
520 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
697 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
709 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը