Գիտնականները ոգևորված են տասնամյակներ շարունակ քաղցկեղի դեմ մղվող պատերազմի ընթացքում ձեռք բերված գիտելիքներով:
Սակայն հիվանդներն ու նրանց ընտանիքները, շատ հաճախ հիասթափված են բուժման և կանխարգելման հարցում առաջընթացի բացակայությունից:
Այսօր Մեծ Բրիտանիայի գիտնականները պնդում են, որ արդեն հայտնի են ուռուցքների առաջացման պատճառները:
Ըստ նրանց` ուռուցքների առաջացման 90% դեպքերը պայմանավորված են ոչ թե գենետիկայով, այլ կենսակերպով:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ծխելը, ալկոհոլի օգտագործումը, արևային լոգանքները և մթնոլորտի աղտոտվածությունը անմիջականորեն ազդում են օրգանիզմի վրա և ուռուցքների առաջացման հիմնական պատճառներն են կազմում:
Մեծ Բրիտանիայի Cancer Research կլինիկայի գիտնականները հայտարարում են, որ քաղցկեղը ոչ թե պատահականության շղթա է (10%), ինչպես պնդում էին այդ մասին նախկինում, այլ շրջակա միջավայրի անբարենպաստ ազդեցության և ապրելակերպի հետևանքը: