ԱԻՆ-ը զգուշացնում է՝ հետաքննելու են հրդեհների առաջացման պատճառները, և կիրառվելու են պատժամիջոցներ
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրդեհները կանխարգելելու նպատակով զգուշացնում է.
«Հարգելի քաղաքացինե՛ր,
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է զերծ մնալ հրդեհային անվտանգության կանոնների խախտումներից:
Տեղեկացնում ենք, որ նախարարությունը հետևողականորեն հետաքննելու է հրդեհների առաջացման պատճառները և հայտնաբերված օրինախախտումների դեպքում՝ կիրառվելու են օրենքով նախատեսված պատժամիջոցներ»: