3081 դիտում
15:55 17-12-2015
Հայտնաբերվել են ապօրինի արտադրության անորակ դեղեր
ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչությունը «Հոֆֆմանն-Լյա Ռոշե» ՍՊԸ ընկերության հայաստանյան ներկայացչության կողմից ներկայացված դիմումի հիման վրա հարուցել է վարչական վարույթ անհատ ձեռնարկատեր Աշոտ Գյունաշյանին պատկանող դեղատնային կրպակում (հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 1/8) և նոյեմբերի 11-ին իրականացվել զննում՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի և դրան առնչվող իրավական այլ ակտերի պահանջների ապահովումը պարզելու նպատակով: Արդյունքում հայտնաբերվել են ՀՀ-ում չգրանցված և ապօրինի ներմուծված մի շարք դեղեր, այդ թվում` «Химтех» անվանմամբ արտադրողի պիտակավորված (առանց արտադրողի հասցեի և սերիայի խմբաքանակի մասին տեղեկատվության) «Ֆուրացիլին» ակնակաթիլներ` 1:5000, 15մլ, ապակե սրվակ և «Ականջի կաթիլներ»` 15մլ, ապակե սրվակ տեղական արտադրության դեղերը, որոնք, ինչպես պարզվել է լաբորատոր փորձաքննությամբ, մի շարք ցուցանիշներով չեն համապատասխանում սահմանված որակական ցուցանիշներին և կարող են հանգեցնել մի շարք ախտահարումների, այդ թվում` տեսողական օրգանի: Դեղատան նկատմամբ կիրառվել է գործող օրենսդրությամբ սահմանված տուգանք՝ 100 000 դրամի չափով և տրվել կարգադրագիր՝ խախտումները վերացնելու նպատակով: Միաժամանակ աշխատանքներ են տարվում անորակ, չգրանցված դեղն արտադրողի և այլ իրացնողների հայտնաբերման և շուկայից նշված դեղերի հետկանչի ուղղությամբ:
ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ նշված դեղերի ձեռք բերումից, իրացումից և կիրառումից:
Նմանատիպ նյութեր
8098 դիտում
12:47 01-08-2017
«Ընդդեմ անորակ սննդի՝ հանուն մեր երեխաների». կկանխարգելվի դպրոցներում անորակ և արգելված սննդի վաճառքը
1338 դիտում
17:34 23-07-2019
ՊՎԾ-ն որոշ քրեակատարողական հիմնարկներում արձանագրել է ժամկետանց և անորակ դեղեր
1701 դիտում
10:01 10-08-2022
2018 թվականի ընթացքում ՊՆ-ին են մատակարարվել 1983-1986թթ. արտադրության անորակ արկեր․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
967 դիտում
21:46 15-01-2025
ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Արման Թաթոյան
2527 դիտում
21:33 15-01-2025
Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին
829 դիտում
21:18 15-01-2025
Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցչի հետ