1028 դիտում
15:34 16-12-2015
Եվրամիությունը կարող է մուտքի անցագիր սահմանել ԱՄՆ-ի քաղաքացիների համար
Եվրամիությունը սպառնացել է ԱՄՆ-ին, որ կրկին մուտքի անցագիր կսահմանի այդ երկրի քաղաքացիների համար, եթե Կոնգրեսն օրենք ընդունի, որը կարող է արգելել Սիրիա, Իրաք, Իրան կամ Սուդան այցելած ԵՄ ներկայացուցիչների մուտքը ԱՄՆ, հաղորդում է Tass-ը՝ հղում անելով EUObserver-ին:
«Նման որոշում ընդունել են ԵՄ 28 անդամ պետությունների մշտական ներկայացուցիչները՝ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ»,-պարզաբանել է պարբերականը:
WVP ծրագրի միջոցով (Visa Waiver Program) Եվրամիության անդամ պետություններից մեծ մասի քաղաքացիներին թույլ է տալիս առանց անցագրի ԱՄՆ-ում գտնվել 90 օր:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1030 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
1348 դիտում
12:20 02-02-2025
Ադրբեջանի կողմից Իրանին որևէ uպառնալիք չի լինի. Ալիևի օգնականը՝ Փեզեշքիանի խորհրդականին