BlogNews-ի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանը շաուրմայանոց է բացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նրանում, որ ճանաչված մարդիկ երբեմն կարողանում են պատրաստել համով ուտեստներ, այսօր համոզվեցինք, երբ Երևանում` Կոմիտասի պողոտայում գործող «Թումանյան շաուրմա» արագ սննդի ցանցի մասնաճյուղում, հանդիպեցինք BlogNews-ի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գլխավոր խմբագիրը վարպետորեն կարողանում էր չինական սուր հիշեցնող դանակով ժամացույցի ճշգրտությամբ մասնատել մսե բուրգը և այն փաթաթելով լավաշի մեջ` հրամցնել հաճախորդներին:
Անգամ «Թումանյան շաուրմա»-ի աշխատակիցներն էին նախանձում ու անկեղծանում՝ ասելով. «3 ժամում 100 հաճախորդ ենք ունենում, էս մարդը 10 րոպեում 50 հաճախորդ ունեցավ: Համ ձեռն ա թեթև, համ ոտն ա խերով, դե, համի մասին էլ խոսք չկա»: [color=#EF2929]
Պարզվեց, որ այս ամենը Ամանորյա անակնկալ է, որի մասին շուտով կիմանա հանրությունը: Իսկ ով «վռազի»` պետք է իմանա, որ «վռազողի կնիկը տղա չի բերում»: [/color]
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի