No comment. Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է իր անհավանական վրիպումը. տեսանյութ
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի 16-րդ տուրում «Այնտրախտի» հետ խաղի (4:1) դրվագներից մեկում անհավանական կերպով չկարողացավ գրավել մրցակցի դատարկ դարպասը: Սակայն այդ դրվագից հետո «Բորուսիայի» երկրպագուները վանկարկումներով քաջալերեցին Մխիթարյանին:
«Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել «Սիգնալ Իդունա Պարկի» տրիբունաներում հավաքված երկրպագուներին՝ ինձ աջակցելու և իմ անունը վանկարկելու համար»
Ես դրանից ինձ ավելի լավ էի զգում և հետագայում էլ կաշխատեմ նրանց համար գոլ խփել», ասել է հայ ֆուտբոլիստը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ այդ խաղում Մխիթարյանը դարձավ «Բորուսիայի» առաջին գոլի հեղինակը: