1102 դիտում
11:38 15-12-2015
Տավուշի մարզի բնակչության շրջանում գերակշռում են սիրտ-անոթային, էնդոկրին, նյարդաբանական խնդիրները
Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանի կլինիկական օրդինատորները Բերդ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոնում դեկտեմբերի 11-12-ն անցկացրել են անվճար բուժզննում՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի 18-ից բարձր տարիքի բնակչության համար:
Ինչպես տեղեկացնում է բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ Անի Ռափյանը, կատարվել են սրտի, թոքի, քիթ-կոկորդ-ականջի, ներզատիչ գեղձերի, մաշկի և նյարդային համակարգի ֆունկցիոնալ վիճակի գնահատման հետազոտություններ, ինչպես նաև կատարվել է բերանի խոռոչի զննում, և անցկացվել են բերանի խոռոչի հիգիենայի կազմակերպմանն ուղղված դասընթացներ: Հետազոտվել է ավելի քան 100 բնակիչ՝ տարբեր գանգատներով։
Ըստ Անի Ռափյանի՝ դիմած քաղաքացիների մոտ գերակշռում էին սիրտ-անոթային, էնդոկրին (հիմնականում շաքարային դիաբետ), նյարդաբանական խնդիրները:
Նշենք, որ հետազոտությունն իրականացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ ծրագրի շրջանակներում։ Նման ծրագրերը կրում են պարբերական բնույթ։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
[/b]
Նմանատիպ նյութեր
1966 դիտում
11:58 21-07-2015
Ինչո՞ւ են ամռանը սրվում սիրտ-անոթային հիվանդությունները
2015 դիտում
17:22 21-04-2022
Հայաստանում մահերի կեսը պայմանավորված է սիրտ-անոթային հիվանդություններով. Գլխավոր սրտաբան
Այս բաժնից
478 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
904 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
790 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը