2859 դիտում
08:41 15-12-2015
Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպի» 3 դեպք. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ» թերթը տեղեկացնում է, որ այս տարվա հոկտեմբերից մինչև այժմ, այսինքն՝ գրիպի սեզոնին, Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպի» 3 դեպք։ Այս տեղեկությունը թերթին հայտնել են առողջապահության նախարարությունից։
«Վարակված է եղել 2 երեխա և 1 հղի, որոնք արդեն առողջացել են։ Առողջապահության նախարարությունը, սակայն, հիշեցնում է, որ «խոզի գրիպը» վաղուց արդեն դասվել է մարդուն բնորոշ սեզոնային գրիպի ենթատեսակների շարքը, մարդու օրգանիզմը ծանոթ է դրան և ունի որոշակի հակամարմիններ։ Այդուհանդերձ, հարևան Իրանում խոզագրիպի հարյուրավոր դեպքեր կան, իսկ ավելի քան 30 մարդ մահացել է»,–հավելել է թերթը։
Նմանատիպ նյութեր
1145 դիտում
12:07 08-02-2014
2014-ին Մեքսիկայում խոզի գրիպի հետևանքով 390 մարդ է մահացել
976 դիտում
13:55 02-02-2015
Հնդկաստանում խոզի գրիպի վարակման դեպքերն ավելանում են
Այս բաժնից
2479 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2365 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»