1084 դիտում
08:31 15-12-2015
ՀՀԿ-ում բոլորը փորձում են իրենց համար պարզել, թե 2017-ի ԱԺ ընտրություններից հետո իրենք ինչ կարգավիճակ են ունենալու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ում արդեն սկսել են քննարկել, թե Սահմանադրության փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո ինչպես պետք է կիսեն պաշտոնները, և որ ամենակարևորն է՝ 17 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ով ինչ ակնկալիքներ կարող է ունենալ:
«ՀՀԿ-ում այս քննարկումների հիմնական պատճառը Սերժ Սարգսյանի այն հայտարարությունն է, ըստ որի՝ նա ծրագրում է դառնալ վարչապետ: Այս հանգամանքը հատկապես մտահոգել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմակիցներին: Ուստի բոլորը փորձում են իրենց համար պարզել, թե 2017-ի ԱԺ ընտրություններից հետո իրենք ինչ կարգավիճակ են ունենալու:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս առնչությամբ ասաց. «Մենք մեր ներսում իրականացնում ենք նախագահի ծրագրերը, պետք չէ մեր կուսակցության ներսում սեւ կատուներ փնտրել, սև կատուներ չկան, սեւ կատուներ այն մարդկանց ուսերին են, ովքեր ուզում են ՀՀԿ-ում ինչ-որ մութ բաներ փնտրել», -հավելել է «Ժողովուրդ» թերթը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1018 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1072 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան