7486 դիտում
08:23 15-12-2015
Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը մտահոգել է հատկապես թաղային հեղինակություններ Փուրչուլին, Ճլեին և Հուշտին. «ՉԻ»
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե մարզային այցելությունների ժամանակ իրենք պահանջելու են բարձրաստիճան պաշտոնյաների, մարզպետների, կուսակցական հանցագործների և թաղային հեղինակությունների հրաժարականը, գրում է «Չորորդ իշխանություն» թերթը և հավելում.
««ՉԻ» - Մեր տեղեկություններով, Րաֆֆի Հովհաննիսյանի այս հայտարարությունը մտահոգել է հատկապես թաղային հեղինակությունների Փուրչուլին, Ճլեին և Հուշտին, իսկ ահա Զուլալ Մստոն ու Քյալ Գագասը հայտարարել են, որ չեն պատրաստվում հրաժարական տալ, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը որեւէ իրավական հիմք չունի եւ չի բխում միջազգային կառույցների առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններից: Եվ ընդհանրապես, ըստ նրանց, թաղային հեղինակությունների հրաժարականն իրականացվում է այլ ընթացակարգով, իսկ դեկլարատիվ բնույթի հայտարարություններն «ասնավանի չեն»:
Ամեն դեպքում հույս ունենանք, որ թաղային հեղինակությունները քաղաքացիական բարձր ինքնագիտակցություն կդրսեւորեն, ինքնակամ հրաժարական կտան եւ ազնվորեն կլծվեն պետականության կայացման ազգանվեր գործին»:
Նմանատիպ նյութեր
3980 դիտում
21:10 08-10-2020
Այս պահին համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը. Ուղիղ
2564 դիտում
08:35 18-03-2014
Ձայնագրվե՞լ է Րաֆֆի Հովհաննիսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը. Ժողովուրդ
Այս բաժնից
2230 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2029 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2035 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»