Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ռիխտերի սանդղակով 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավային՝ Խուզեսթան նահանգում, հաղորդում է IRNA գործակալությունը:
Թեհրանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 00:14-ին (Երևանի ժամանակով ժամը 00:44-ին), հիպոկենտրոնը գտնվել է9 կմ խորության վրա:
Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություներ չկան: