Թուրքական Hürriyet թերթի խմբագրությունը հարձակման է ենթարկվել
Անկարայում գտնվող թուրքական Hürriyet թերթի խմբագրությունը հարձակման է ենթարկվել: Հանցագործները կրակահերթ են արձակել թերթի խմբագրության ուղղությամբ, շենքի մոտով անցնող ավտոմեքենայից: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, կատարվում է հետաքննություն: Այդ մասին տեղեկացնում է թուրքական մեկ այլ պարբերական՝ Cumhuriyet-ը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: