Ֆրանսիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Թուրքիայի իշխանություններին՝ Zaman թերթի խմբագրությունը զավթելու համար
Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը խիստ քննադատության է արժանացրել թուրքական իշխանություններին՝ հեղինակավոր ընդդիմադիր Zaman թերթի գործունության նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար, հաղորդում է Reuters-ը:
ԱԳ նախարար Ժան Մարկ Էյրոյի խոսքով՝ Թուրքիայի նման վերաբերմունքն անընդունելի է և հակասում է եվրոպական արժեքներին:
«Չի կարելի ցանկանալ մոտ լինել եվրոպական չափանիշներին և միևնույն ժամանակ չհարգել ԶԼՄ-ների բազմակարծությունը: Ակնհայտ է դա, և մենք հասկացրեցինք դա թուրքերին»,-ասել է նա: