211652_close_icon
views-count3362 դիտում article-date 20:36 18-01-2020

Հրդեհից տուժել է «Նովոյե Վրեմյա» թերթի խմբագրությունը, աշխատանքը դադարեցված է. News.am

Հունվարի 18-ին, ժամը 11:47-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել, hրդեհը մեկուսացվել է ժամը 13:41-ին, մարվել՝ 14:03-ին: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Փրկարարները տարհանել են 50 քաղաքացու: Օդատար հորանում (1-8-րդ հարկ ընկած հատվածում) այրվել են էլեկտրական մալուխների փաթույթը, առաջին հարկի սենյակներից մեկում (15 քմ տարածքում)՝ էլեկտրական հաշվիչներ և կենցաղային իրեր, երրորդ հարկում ջերմահարվել է սենյակներից մեկի դուռը և առաստաղը: «Նովոյե Վրեմյա» թերթի գլխավոր խմբագիր Ռուբեն Սաթյանը [url=https://news.am/arm/news/555269.html]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց, որ խմբագրությունը, որը գտնվում է շենքի 3-րդ հարկում նախնական հաշվարկով 5-6 հազար դոլարի վնաս է կրել: «Միջանցքը ամբողջովին ջրի մեջ է, առաստաղը փլվել է, դուռն է ջարդած, պատուհանն է ջարդած: Լավ է, որ թերթերը չեն բռնկվել, եթե բռնկվեին շատ ուժեղ հրդեհ կլիներ: Ու ամենավատն այն է, որ հրշեջներն ասում են` վնասներ չկան: Թերթի աշխատանքն այս պահին կագնած է, մտածում եմ` ինչ անեմ, ուրիշ բնակարան վարձեմ, ինչ-որ տեղ տեղափոխվեմ ժամանակավորապես, չգիտեմ, անորոշ վիճակ է»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր