211652_close_icon
views-count3450 դիտում article-date 15:49 12-12-2015

Իրանը սկսել է դուրս բերել իր զորքը Սիրիայից՝ մեծ կորուստների պատճառով. աղբյուր

Իրանի իշխանությունները որոշել են Սիրիայի հակամարտության գոտիներից դուրս բերել Իսլամական հեղափոխության պահակազորի կորպուսի զինվորներին, քանի որ չափազանց շատ են կորուստներ ունենում, հաղորդում է Bloomberg պարբերականը՝ հղում անելով արևմտյան ռազմական աղբյուրներին: Թերթը նշում է, որ Փեհրանը էապես կրճատել է Սիրիայում մարտական գործողություններին մասնակցող իր զինվորների թիվը: Նշենք, որ այս տարվա հոկտեմբերին ամերիկյան աղբյուրները հայտնեցին, որ Սիրիայում կռվում է 2000-7000 իրանցի զինվոր: Ներկա պահին Սիրիայի կառավարական ուժերի շարքերում կռվում է իրանցի շուրջ 700 զինվոր:

Նմանատիպ նյութեր