868 դիտում
18:12 30-01-2024
Ռուսաստանը Թուրքիային հիշեցրել է, որ թուրքական զորքը պիտի դուրս գա Սիրիայից
Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը ռուսական TASS լրատվամիջողի հետ զրույցում խոսել է թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Սիրիայի տարածքում օտարերկրյա զինված ուժերի ներկայության մասին։ Փոխանցում է Ermenihaber-ը։
Մասնավորապես, ռուս պաշտոնյան անդրադարձել է Թուրքիայի զինված ուժերի ու վերջիններիս կողմից աջակցություն վայելող Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների փաստացի օկուպացման տակ գտնվող տարածքներին։ Ինչպես հայտնի է դրանք փաստացի թուրքական օկուպացման տակ են հայտնվել պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական համարվող քրդական խմբավորումների դեմ իրականացված մի քանի խոշոր ռազմական գործողություններից հետո։
«Անցած տարեվերջից սկսած՝ աշնանը, այս գործընթացը որոշ չափով կանգ է առել, առաջին հերթին այն պատճառով, որ սիրիական կողմը անհրաժեշտ է համարել թուրքական կողմից երաշխիքներ ստանալ, որ ռազմական կոնտինգենտը, որն այժմ անօրինական կերպով գտնվում է Սիրիայում, հեռանկարում դուրս կբերվի»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ Անկարան այժմ չի համաձայնում զորքերը դուրս բերել Սիրիայից, բայց Լավրենտևի դիտարկմամբ, մասնավորապես նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել էր, որ իրենք մտադիր չեն մնալ Սիրիայի տարածքում և վաղ թե ուշ, երբ կստեղծվեն որոշակի համապատասխան պայմաններ, թուրքական զորախումբը դուրս կբերվի։
Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման հարցը Ռուսաստանի Դաշնության առաջնահերություններից է։
Լավրենտևը նաև նշել է, որ անցյած տարի ակտիվ քայլեր են իրականացվել այդ ուղղությամբ։
«Սկզբում կար եռակողմ ձևաչափն է , հետո քառակողմ ձևաչափ։ Հանդիպումներ անցկացվեցին պաշտպանության և արտաքին գործերի նախարարների միջև, հետո հանդիպումներ եղան արտգործ նախարարների և փոխնախարարների մակարդակով»,- հավելել է նա։

Նմանատիպ նյութեր
3597 դիտում
15:49 12-12-2015
Իրանը սկսել է դուրս բերել իր զորքը Սիրիայից՝ մեծ կորուստների պատճառով. աղբյուր
7224 դիտում
16:25 11-12-2017
Պուտինը հրահանգել է դուրս բերել ռուսական զորքը Սիրիայից
2844 դիտում
12:05 07-11-2020
Որ հաղթես կյանքում՝ պիտի հավատաս, որ հաղթես պատերազմում՝ պիտի հավատաս, որ ապրես՝ պիտի հավատաս. Թևան Պողոսյան
Այս բաժնից
769 դիտում
17:34 23-11-2024
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները ահազանգում են «պուտինացման» վտանգի մասին
817 դիտում
17:20 23-11-2024
Ուկրաինան վերահսկում է Կուրսկում գրաված տարածքի 60 տոկոսը. Reuters
895 դիտում
16:13 23-11-2024
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»