«Իսլամական պետություն», «Ջեյշ ալ-Յարմուկ» և «Շեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների առնվազն 3000 զինյալներ Սիրիայից փախել են Հորդանան՝ վախենալով սիրիական բանակի մասշտաբային հարձակումից, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով իր աղբյուրին:
Աղբյուրի խոսքով՝ նրանք վախեցել են ճակատի բոլոր ուղղություններով կառավարական զորքերի ակտիվացումից, ինչպես նաև ռուսական կործանիչների հարվածներից:
Փախուստը կազմակերպվել է այն բանից հետո, երբ սիրիական բանակը հարվածել է մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում, Պամիրա շրջանում և Դեյր-ազ-Զոր և Հոմս նահանգներում տեղակայված ահաբեկիչների դիրքերին: