1278 դիտում
20:05 11-12-2015
Նորոգվել ու կահավորվել է թիվ 8 պոլիկլինիկայի թերապևտիկ բաժանմունքը
Այսուհետ Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 8 պոլիկլինիկայի թերապևտիկ բաժանմունքը քաղաքացիներին
կսպասարկի նորոգված ու ավելի բարեկարգ հարկաբաժնում: Բաժանմունքի վերաբացման առիթով պոլիկլինիկա էր այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Քաղաքապետի տեղակալը քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանի և պոլիկլինիկայի տնօրեն Արմինե Հարությունյանի ուղեկցությամբ շրջել է բաժանմունքի տարածքում, ծանոթացել նորոգումից հետո ստեղծված պայմաններին:
Ի դեպ, հարկաբաժնի զննասենյակները նաև նոր գույքով են համալրվել: Շնորհավորելով պոլիկլինիկայի աշխատակազմին
բաժանմունքի նորոգման առիթով՝ Երևանի քաղաքապետի տեղակալը նշել է, որ թիվ 8 պոլիկլինիկայի բուժանձնակազմը
մայրաքաղաքում լավագույններից է ինչպես մասնագետների, այնպես էլ մատուցած ծառայությունների առումով, և շնորհակալություն է հայտնել ներկաներին` բնակչությանը բարեխղճորեն և բարձրորակ սպասարկելու համար:
Քաղաքապետի տեղակալը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից վստահեցրել է, որ քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունները, այդ թվում և բնակչության սպասարկման առաջնային օղակ հանդիսացող պոլիկլինիկաները, այսուհետ ևս կլինեն քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում:
«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից վստահեցնում եմ, որ մեր բուժհաստատությունների նկատմամբ որդեգրած բարեփոխումների քաղաքականությունը շարունակական է լինելու: Տարեցտարի ավելի նորոգ , բարեկարգ շենքային պայմաններ ենք ունենալու` մասնագիտական տեսակետից առավել հագեցած ծառայություններով ,- նշել է Դավիթ Օհանյանը:
Թիվ 8 պոլիկլինիկայի տնօրեն Արմինե Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ոլորտի նկատմամբ քաղաքային իշխանությունների դսևորած ուշադրության և հոգատարության համար` վստահեցնելով, որ պոլիկլինիկայի անձնակազմն այսուհետ ևս կարդարացնի քաղաքացիների սպասելիքները`հավատարիմ մնալով բժշկի կոչմանն ու երդմանը: Տնօրենը հատկանշել է, որ 2011 թվականի համեմատությամբ 2015թ. առանձին ուղղություններով կրկնապատկվել են քաղաքացիների այցելությունները համաբուժարան, ինչը խոսում է բուժհաստատության նկատմամբ վստահության ավելացման մասին: Թիվ 8 պոլիկլինիկան 2014 թվականին վերազինվել է ժամանակակից ռենտգեն սարքավորմամբ, սոնոգրաֆիկ, ակնաբուժական հետազոտության և այլ սարքավորումներով:
Նմանատիպ նյութեր
1256 դիտում
14:00 04-12-2014
Բրիտանահայ բարերար Կարո Պերպերյանի աջակցությամբ կահավորվել է Կապանի հիվանդանոցի մանկական բաժանմունքը
3018 դիտում
22:05 28-07-2020
2020-ի վերջին կորոնավիրուսի բուժման թերապևտիկ դեղամիջոցները կարող են նվազեցնել մահացությունների թիվը․ Բիլ Գեյթս
Այս բաժնից
931 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
955 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»