1277 դիտում
14:00 04-12-2014
Բրիտանահայ բարերար Կարո Պերպերյանի աջակցությամբ կահավորվել է Կապանի հիվանդանոցի մանկական բաժանմունքը
Բրիտանահայ բարերար Կարո Պերպերյանը պարգեւատրվեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի շնորհակալագրով` կապանցի մանուկների հանդեպ ցուցաբերած հոգատարության եւ Կապանի հիվանդանոցի մանկական բաժանմունքի կահավորման նպատակով կատարած բարեգործության համար: Բարերարին շնորհակալագիրը հանձնեց Կապանի փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանը՝ դեկտեմբերի 4-ին քաղաքապետարանում կայացած հանդիպման ժամանակ:
Կարո Պերպերյանը, 2009թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հիմնանորոգված եւ ժամանակակից բուժսարքավորումներով համալրված բաժանմունքի համար, ութ մլն դրամ արժողության գույք՝ մահճակալներ, սառնարաններ, հեռուստացույցներ, բժշկական կշեռքներ, պահարաններ տրամադրեց:
Բարեգործության համար ընտրված էր Կապանը, քանի որ դա բարերարին առաջարկել էր «Ապավեն համայնքներին» բաեգործական կազմակերպության գործադիր տնօրեն ընտանեկան բժշկուհի Սուսաննա Օնանյանը, ով համագործակցում է Կապանի հիվանդանոցի հետ եւ տեղյակ է նրա խնդիրներին: Կարո Պերպերյանին իր շնորհակալությունը հատնեց նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Վոլոդիա Հովհաննիսյանը եւ նրան նվիրեց իր հեղինակած «Սիսական ջոկատ» գիրքը:
Նմանատիպ նյութեր
1311 դիտում
20:05 11-12-2015
Նորոգվել ու կահավորվել է թիվ 8 պոլիկլինիկայի թերապևտիկ բաժանմունքը
1243 դիտում
14:22 08-03-2019
Բրիտանահայ գործարար և բարերար Վաչե Մանուկյանը կժամանի Հայաստան
Այս բաժնից
478 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
904 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
790 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը