20-ամյա Արթուրը խրամատի մոտ կարծելով, թե մոտեցողը հակառակորդն է, կրակել է, ինչի արդյունքում լեյտենանտը մահացել է
20-ամյա Արթուր Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, մարտական դիրքում դիտորդի պարտականություններն իրականացնելիս, նկատելով խրամատի աջ կողմից խրամուղով դեպի իրեն մոտեցող մարդու կերպարանքը, դիրքավորվել է պաշտպանության համար նախատեսված խրամաբջջում և ենթադրելով, որ մոտեցողը հակառակորդի զինծառայող է, առանց նշանաբառը պահանջելու լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգն ու կրակահերթ արձակել կերպարանքի ուղղությամբ, որի հետևանքով լեյտենանտ Կ. Գրիգորյանը ստացված հրազենային վնասվածքից վիրավորվել ու մահացել է:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: