Վանաձորաբնակ պոետի «Խրամատի սրտագիր» ժողովածուն 44-օրյա պատերազմի ամենաինքնատիպ գեղարվեստական արձագանքներից է. Aravot.am
Վերջերս լույս տեսավ վանաձորաբնակ պոետ Ռաֆ Բարաթյանի բանաստեղծությունների ընտրանին։ Սա, կարծում ենք, առիթ է անդրադառնալու նրա ստեղծագործությանը, քանի որ ընտրանին միշտ ունենում է հանգրվանային նշանակություն. այն գրողի ստեղծագործական կյանքի կամ դրա որևէ պարբերափուլի ամփոփումն է։
Այս առիթով խոսք խնդրեցինք գրականագետ Կարեն Մանուչարյանից:
–Ըստ ձեզ՝ որո՞նք են Ռաֆ Բարաթյան բանաստեղծի բնութագրական առանձնահատկությունները, ի՞նչ նորույթ է նա բերում հայ պոեզիա։
-Ռաֆ Բարաթյանի գրական գործունեությանը հետևել եմ նրա ստեղծագործական կյանքի առաջին տարիներից։
Նրա բանաստեղծական մտածողությունն ինքնատիպ է ու թարմ։ Այսօր, երբ շատ հաճախ բանաստեղծությունը վերածում են կամայականորեն տողատված տեքստի, Ռաֆը գիտակցում է գեղարվեստական պատկերի կարևորությունն իբրև բանաստեղծության կառուցման հիմնաքար։ Նրա պատկերամտածողությունը գնալով ավելի է հարստանում՝ ներառելով այլևայլ գեղարվեստական հնարներ ու արտահայտչական միջոցներ։ Ռաֆը կարողանում է փոքր ծավալի մեջ ներկայացնել հնարավորինս ընդգրկունն ու համապարփակը։ Նա հետևում է գեղարվեստական խնայողության սկզբունքին, պոեզիան չի վերածում շատախոսության։ Դրա փոխարեն կարողանում է առանձնացնել դիպուկը, ընդհանրացնողը և կարևորը։ Նա գիտի դետալի արժեքը։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: