Առևտրի միջազգային բորսաներում այսօր առավոտյան գրանցվել է Brent և WTI նավթի գնի անկում: Այդ են վկայում տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն:
Մասնավորապես, Brent նավթի հունվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0.2 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 39.42 ԱՄՆ դոլար:
WTI տեխասյան թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի NYMEX բորսայում նվազել է 0.79 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 36,47 ԱՄՆ դոլար: