Թուրքիան Սիրիայի հետ սահմանին պատ է կառուցում
Թուրքիան սկսել է Սիրիայի հետ սահմանին` Թուրքիայի Քիլիս ու Գազիանթեփ նահանգներում, 4 մետր բարձրությամբ 82 կիլոմետրանոց հատվածում պատ կառուցել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Նշված հատվածի հակառակ կողմը վերահսկում է «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Թուրքիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկատվությունը։