Ավստրիան Սլովենիայի հետ սահմանին պատ է կառուցում
Ավստրիան Սլովենիայի հետ սահմանին պատ է որոշել կառուցել: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Վիեննան հուսով է, որ այդ միջոցառումը կօգնի կարգուկանոն հաստատել երկիր մուտք գործելիս ու պայքարել ներգաղթյալների հոսքի դեմ:
Սլովենիայի հետ սահմանին 2 մետր բարձրության պատի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 25-ին:
Պատը հնարավոր է մինչև 25 կիլոմետր երկարություն ունենա: Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը նշել է, որ պատի երկարությունը վերջնականապես կհաստատվի այն դեպքում, եթե ներգաղթյալների ճգնաժամն առավել սրվի: