Թուրքիան Սիրիայի հետ սահմանին 556 կմ-անոց բետոնե պատ է կառուցել
Թուրքիան Սիրիայի հետ սահմանին կառուցել է բետոնե արգելապատնեշ, որի երկարությունը կազմում է 556 կմ։ Այդ մասին Twitter-ում հայտնել է Թուրքիայի ՊՆ-ն։
«Անվտանգության միջոցառումների նախագծի շրջանակում ավարտվել է Սիրիայի հետ սահմանին 556 կմ-անոց բետոնե պատի շինարարությունը»,-ասված էհայտարարության մեջ։
Նշենք, որ այս տարվա հունվարին էլ Թուրքան ավարտեց Իրաքի հետ սահմանային պատի շինարարությունը, որի երկարությունը կազմում է 330 կմ։
Ըստ Anadolu տվյալների՝ վերջին 1 տարվա ընթացքում կանխվել է սահմանը անօրինականորեն հատելու 57,186 դեպք, ձերբակալվել է 44,641 մարդ։ Սահմանախախտների մեծ մասը /393336/ սիրիացիներ են։