1781 դիտում
08:25 10-12-2015
Առողջապահության նախարարը «Շենգավիթ» ԲԿ-ի տնօրինության հետ խիստ խոսակցություն է ունեցել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրել է. «Ինչպես հայտնի է, այս տարվա ընթացքում «Շենգավիթ» բժշկական կենտրոնում աղմկոտ մահացության մի քանի դեպքեր արձանագրվեցին, որոնցից երկուսը գրանցվեցին անցած ամսվա ընթացքում։ Երեկ «Ժողովուրդ»–ի հետ զրույցում «Շենգավիթ» ԲԿ բուժգծով փոխտնօրեն Դավիթ Մխիթարյանը հաստատեց տեղեկություններն այն մասին, որ հիվանդանոցում արձանագրված դեպքերի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հիվանդանոցի տնօրինության հետ «խիստ խոսակցություն է ունեցել»։
«Պետք է ասեմ, որ առողջապահության նախարարը շատ խիստ է դրել հարցը, այո՛, ունեցել եմ տհաճ խորհրդակցության ներկա լինելու առիթ, ունեցել եմ ինձ համար բավականին տհաճ ու լուրջ խոսակցություն նախարարի հետ, ով դրել է մի քանի հարցեր։ Իսկ ի՞նչ էին կարծում, որ նախարարը պետք է ոչ մի ռեակցիա չտա՞ր այդ ամենին։ Իհարկե, ունեցել ենք տհաճ խոսակցություն, քննարկումեր և ոչ միայն նախարարի մակարդակով»,– խոստովանել է Մխիթարյանը»։
Նմանատիպ նյութեր
9676 դիտում
23:35 26-09-2016
Զինեդին Զիդան. Ես Ռոնալդուի հետ խոսակցություն եմ ունեցել, ամեն ինչ նորմալ է
6893 դիտում
15:27 28-09-2018
ՀՀ վարչապետը Դուշանբեում կարճ խոսակցություն է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1018 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1072 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան