Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է ՖԻՖԱ-ի խորհրդանշական հավաքականում
Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է ՖԻՖԱ-ի «EA SPORTS FIFA Ultimate Team» խորհրդանշական հավաքականում:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսլիգայի 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ, իսկ հայ կիսապաշտպանը դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ:[url=https://shamshyan.com/hy/article/2015/12/05/72158/][/url]