211652_close_icon

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մերկասառույցը մաքրվել է

views-count1299 դիտում article-date 11:37 09-12-2015
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, «Թումանյանի» ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կատարած մաքրման և մշակման աշխատանքների արդյունքում Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի մերկասառույցը վերացել է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նմանատիպ նյութեր