211652_close_icon
views-count1003 դիտում article-date 19:46 08-12-2015

Տեղի է ունեցել ԼՂՀ Աժ և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժաղովների նիստը

Դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել ԼՂՀ Աժ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժաղովների նիստը, որը վարում էր պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը: Օրակարգային՝ «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում նախատեսված քննարկումներին զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետը և շրջվարչակազմերի ղեկավարները: Ինչպես նշել է ԼՂՀ ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը, այս ձևաչափով քննարկումները կազմակերպվում են առաջին անգամ: Այն հնարավորություն է կտա ավելի հստակ ու լիարժեք տեղեկություններ ստանալ շրջաններից և բյուջեի պլանավորման, ինչպես նաև օրենքների ընդունման միջոցով նպաստել յուրաքանչյուր շրջանին բնորոշ խնդիրների լուծմանը: Զեկուցողները և ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ Գ. Մարտիրոսյանը պատասխանել և լրացուցիչ պարզաբանումներ են տվել պատգամավորների հնչեցրած հարցերին:

Նմանատիպ նյութեր