211652_close_icon

ԻՊ գրոհայինները ևս 5 ռուսների են մահապատժի ենթարկել. Life News

views-count4949 դիտում article-date 15:14 08-12-2015
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Ռուսաստանի Դաշնության 5 քաղաքացիների են մահապատժի ենթարկել, հաղորդում է Life News-ը՝ հղում անելով Հյուսիսային Կովկասի ուժային կառույցների իր աղբյուրներին: Նախնական տվյալներով՝ ահաբեկիչները ռուսներին սպանել են նրա համար, որ ծայրահեղական կազմակերպության անվտանգության ծառայությունը նրանց կասկածել է լրտեսության մեջ: Ճշտվում են սպանվածների տվյալները: Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել այն մասին, որ ԻՊ-ի դահիճներից մեկը ՌԴ Նոյաբրսկ քաղաքի բնակիչ, 28-ամյա Անատոլի Զեմլյանկան է, ով սպանել էր իր համերկրացուն:

Նմանատիպ նյութեր