Ամանորին ընդառաջ պարենային աջակցություն է ցուցաբերվել մայրաքաղաքի սոցիալապես անապահով շուրջ 22500 ընտանիքի
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Ամանորին ընդառաջ պարենային աջակցություն է ցուցաբերվել սոցիալապես անապահով շուրջ 22500 ընտանիքի:
Առաջին անհրաժեշտության մթերքով պարենային փաթեթները հասցեատերերին բաժանում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության և վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական բաժինների աշխատակիցները:
Երևանի քաղաքապետարանի սոցիալական ուղղվածության բոլոր ծրագրերը կշարունակվեն նաև 2016 թվականին: