211652_close_icon
views-count2674 դիտում article-date 15:38 08-12-2015

Մոնա Լիզայի դիմանկարի տակ ևս մեկ դիմանկար է պատկերված. գիտնական

Հանրահայտ Մոնա Լիզայի դիմանկարի տակ, որը նկարել է Լեոնարդո դա Վինչին, գտնվել է ևս մեկ պատկեր: Նման հայտարարություն է արել ֆրանսիացի գիտնական հետազոտող Պասկալ Կոտտը, հայտնել է BBC News-ը: Գիտնականը դիմանկարը հետազոտել է մոտ 10 տարի: Լուվրի թանգարանում, որտեղ գտնվում է դիմանկարը, հրաժարվել են որևէ մեկնաբանություն անել հայտարարության վերաբերյալ: Կոտտը 2004 թ-ից նկարն ուսումնասիրելու համար օգտագործել է «շերտերի ուժեղացման» տեխնոլոգիա, որը լույսի բռնկումներն ուղղում է պատկերի վրա, իսկ բռնկումների արտացելանքը տեսագրվում է: Գիտնականը պնդում է, որ ստացված տվյալներն օգնում են որոշել, թե կտավի շերտերի միջև այլ պատկերներ կան, թե ոչ: Ըստ Կոտտի՝ կտավի տակ իրական Լիզան է պատկերված, իսկ բոլորին հայտնի պատկերն այլ կնոջ դիմանկարն է:

Նմանատիպ նյութեր