Բակո Սահակյանը մեդալ է շնորհել Հրանտ Թոխատյանին և Արտակ Հերիքյանին
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի միջոցառումների կազմակերպման գործում ունեցած ավանդի համար <<Երախտագիտություն>> մեդալով պարգեւատրվել են դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը եւ <<Արմենիա>> հեռուստաընկերության <<Ժամը>> լրատվական ծրագրի տնօրեն եւ պրոդյուսեր Արտակ Հերիքյանը։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը: