Արցախի անկախության հռչակման 24-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Երախտագիտություն» մեդալով է պարգևատրվել «Ինգո Արմենիա» ՓԲԸ-ի խորհրդի անդամ Արմեն Պետրոսյանը:
Մեդալն անձամբ նրան է հանձնել Բակո Սահակյանը:
Նշենք, որ Ա. Պետրոսյանը 1992-1995 թվականներին եղել է «Նոյան տապան» գործակալության թղթակիցն Արցախում:
[img]/ups/images/0854248001441458578307573.jpg[/img]