211652_close_icon
views-count1359 դիտում article-date 13:50 03-05-2014

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ոստիկանության գնդապետի կոչումներ է շնորհել

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին ստորագրել է հրամանագրեր ոստիկանության գնդապետի կոչում շնորհելու մասին: Համաձայն հրամանագրերի` ոստիկանության գնդապետի կոչում է շնորհվել` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության քարտուղարության պետ, ոստիկանության փոխգնդապետ Գայանե Գաբրիելյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սամվել Պետրոսյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գարրի Միրզոյանին:

Նմանատիպ նյութեր