Լոս Անջելեսի Staples Center դահլիճում 2016-ի փետրվարի 15-ին տեղի կունենա «Գրեմմիի» 58-րդ մրցանակաբաշխությունը: Այս մաիսն հայտնում է ТАСС-ը:
ԱՄՆ-ում CBS հեռուստաալիքի եթերում անցկացված մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել են «Գրեմմի» ամերիկյան հեղինակավոր երաժշտական մրցանակի հավակնորդների անունները:
Մրցանակաբաշխության սիրված երգիչն է դարձել ռեփեր Քենդրիկ Լամարը, ով առաջադրվել է միանգամից 11 անվանակարգում: 7-ական անվանակարգերում են առաջադրվել երգչուհի Թեյլոր Սվիֆթը և երգիչ Աբել Թեսֆայեն:
Տարվա երգ անվանակարգում պայքարում են Քենդրիկ Լամարի «Alright», Թեյլոր Սվիֆթի «Blank Space», «Little Big Town» խմբի «Girl Crush» և Էդ Շարինի «Thinking Out Loud» երգերը: