211652_close_icon
views-count8716 դիտում article-date 13:20 07-12-2015

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Daewoo Nexia, Nissan, Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները, տուժածների մեջ է «Հայէկոնոմբանկի» վարչության պետը

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Կիևյան փողոցի 1 հասցեի դիմաց բախվել են Նուբարաշեն 11 փողոցի բնակիչ, 25-ամյա Դավիթ Ավագյանի վարած Daewoo Nexia մակնիշի 34 ZA 704 համարանիշի, Երևանի բնակիչ, 40-ամյա Արմեն Ջզմեջյանի վարած Nissan մակնիշի 199 ՏԼ 01 համարանիշի, Երևանի բնակիչ, 36-ամյա Խաչատուր Աբովյանի վարած Mercedes մակնիշի 10 MV 777 համարանիշի և Երևանի բնակիչ, 39-ամյա Էրիկ Մակարյանի վարած Opel մակնիշի 34 MT 775 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Daewoo Nexia-ի ուղևորուհի, Երևանի բնակիչ, 24-ամյա Արմինե Բեգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «ԱՐմենիա» բժշկական կենտրոն: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Ջզմեջյանը աշխատում է «Հայէկոնոմբանկում»՝ որպես տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ, Է. Մակարյանը՝ «ԱՍԱ» ՍՊԸ-ում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր