2814 դիտում
11:28 07-12-2015
Իրադրությունն առաջնագծում
Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային, ականանետային և հրթիռային զինատեսակներից ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Դեկտեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 240 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /140 արկ/, 82 /415 արկ/, 120 /67 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /20 արկ/ և ՌՊԳ-7 /2 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4300 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք /63 արկ/:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Նմանատիպ նյութեր
10876 դիտում
20:12 04-08-2014
Իրադրությունն առաջնագծում
1469 դիտում
10:23 26-08-2014
Իրադրությունն առաջնագծում. հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 400-ից ավելի կրակոց
1388 դիտում
10:52 29-08-2014
Իրադրությունն առաջնագծում. 1 օրում հակառակորդը հրադադարը խախտել է 20 անգամ
Այս բաժնից
1327 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1180 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1165 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո