Հենրիխ Մխիթարյանը. «Բորուսիա»-«Վոլֆսբուրգ» հանդիպման լավագույն խաղացող
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է իր փայլուն մրցելույթները Գերմանիայի Բունդեսլիգայում և այս անգամ ճանաչվել է առաջնության 32-րդ տուրի «Բորուսիա»-«Վոլֆսբուրգ» [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/30/83911/]հանդիպման[/url] (5:1) լավագույն խաղացող:
Հիշեցնենք, որ այդ խաղում Մխիթարյանը 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ: Whoscored.com մարզական-վիճակագրական կայքը Մխիթարյանը խաղը գնահատել է 8,8, որը ամենաբարձրն է երկու թիմերի ֆուտբոլիստների շրջանում: Նույնիսկ հաշիվը կորցրել ենք, թե Մխիթարյանն այս մրցաշրջանում որերորդ անգամ է «Բորուսիայի» կազմում ճանաչվում հանդիպման լավագույն խաղացող: