Խանտիմանսիյսկում հրդեհի հետևանով 8 դեռահաս կենդանի այրվել է. տեսանյութ
ՌԴ Խանտիմանսիյսկի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով կա 8 զոհ: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
Ըստ տեղի ոստիկանության նախնական տվյալների` դեռահասները փորձել են վառել վառարանը, սակայն նրանց անզգուշության պատճառով հրդեհ է բռնկվել: Վերջիններս չեն կարողացել ժամանակին դուրս գալ, խեղդվել են ծխից և կենդանի այրվել:
Նշենք, որ 13 դեռահասներ` 10-13 տարեկան, ծննդյան տոն են նշել բնակելի տներից մեկում, սակայն առաջացած հրդեհի պատճառով նրանցից 8-ը մահացել են` 4 աղջիկ, 4 տղա:
Դեպքի վայր է ժամանել Խանտիմանսիսյսկի նահանգապետ Նատալյա Կոմարովան:
Հարուցվել է քրեական գործ: Հարցաքնննվում են դեռահասների ծնողները:
Ներկայացնում ենք [url=http://ren.tv/novosti/2015-12-06/poyavilos-video-s-mesta-gibeli-zazhivo-sgorevshih-detey-v-hmao]տեսանյութը:[/url]