Ֆրանսիայի արտգործնախարարը հնարավոր է համարում Ասադի ժամանակավոր ղեկավարումը
Ֆրանսիայի ԱԳ նախարար որան Ֆաբիուսը գտնում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող է մնալ նախագահի պաշտոնում այնքան ժամանակ, մինչև անցումային կառավարություն նշանակվի, հայտնում է Ria Novosti-ն:
«Սիրիայի միավորումը անցումային իշխանություն է ենթադրում: Դա չի նշանակում, որ Ասադը պետք է հեռանա մինչև անցումային կառավարության նշանակումը»,-մեջբերում է France Presse-ը Ֆաբիուսի խոսքը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ռազմաօդային ուժերն ակտիվացրել են Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ռմբակոծությունները այն բանից հետո, երբ նոյեմբերի 13-ին Փարիզում միաժամանակ մի քանի ահաբեկչություններ իրականացվեցին, որոնց զոհ գնաց 129 մարդ և տուժեց ավելի քան 350 հոգի: