Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ռիխտերի սանդղակով 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավ-արևմտյան մասում, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են երեկ երեկոյան՝ տեղի ժամանակով ժամը 22:23-ին:
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆիրուզաբադ քաղաքից 61 կմ դեպի հյուսիս-արևմուտք, հիպոկենտրոնը՝ 31,9 կմ խորության վրա: