1092 դիտում
18:39 04-12-2015
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Կատարի Հանրապետություն
2015թ. դեկտեմբերի 7-9-ը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը ԵՎՐՈՍԱԻ-ԱՐԱԲՈՍԱԻ 5-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով մեկնելու է Կատարի Հանրապետություն:
72 երկիր միավորող եվրոպական և արաբական բարձրագույն վերահսկիչ մարմինների գագաթնաժողովի ընթացքում գլխավոր վերահսկիչները Դոհայում քննարկելու են կառավարության հակաճգնաժամային ծրագրերի վերահսկողությանն առնչվող հարցեր:
Գագաթնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո` դեկտեմբերի 10-13-ը, ՀՀ ՎՊ նախագահի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով լինելու է Արաբական Միացյալ Էմիրություններում:
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը և ԱՄԷ պետական աուդիտի մարմնի ղեկավար դոկտոր Հարիբ Ալ Ամիմին քննարկելու են երկկողմ համագործակցությանն ուղղված համատեղ ծրագրեր:
Հանդիպումների ընթացքում կողմերն անդրադառնալու են նաև բազմակողմանի համագործակցությանը: Նշենք, որ Արաբական Միացյալ Էմիրությունների պետական աուդիտի մարմինը հաջորդ տարվանից երեք տարի ժամկետով ստանձնելու է Բարձրագույն Վերահսկիչ Մարմինների Համաշխարհային կազմակերպության (ԻՆՏՈՍԱԻ) նախագահությունը:
Տեղեկացնենք նաև, որ դեկտեմբերի 14-ից 21-ը ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը գտնվելու է կարճատև արձակուրդում` 2015թ. ամենամյա արձակուրդի չօգտագործած օրերի հաշվին:
Վերահսկիչ պալատի նախագահն արձակուրդն անցկացնելու է Հայաստանի Հանրապետությունում:
Նմանատիպ նյութեր
1876 դիտում
14:28 02-12-2016
ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ
938 դիտում
14:45 08-12-2014
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը պաշտոնական այցով կմեկնի Մոլդովա
1696 դիտում
13:10 18-04-2014
Վերահսկիչ պալատում տեղի ունեցավ Իշխան Զաքարյանի և Ջոն Հեֆերնի պաշտոնական հանդիպումը
Այս բաժնից
1369 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
787 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին