211652_close_icon
views-count1885 դիտում article-date 17:39 04-12-2015

Երևանում Արա Գյուլերի լուսանկարների թանգարանի համար հողատարածք է հատկացվել. համաշխարհային ժառանգությունը կմնա հայերին. Arevelk.am

Արևելքի տվյալներով Երևանում հողատարածք է հատկացվել կառուցելու լուսանկարչության միջազգային թանգարան, ուր պիտի ցուցադրվեն աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարները: Երեկ լուրը Պոլսում անձամբ լուսանկարչին է փոխանցել Սևծովյան տնտեսական համագործակցությունում (ՍԾՏՀ) Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ավագյանը: Ինչպես տեղեկացրել էինք, պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի փաստաբանը նոյեմբերի 18-ին պայմանագիր էր ստորագրել Dugus թուրքական հոլդինգի հետ, ըստ որի, լուսանկարչի ողջ ժառանգությունն անցնելու էր ընկերությանը, ինչպես նաև Dugus-ը հնարավորություն էր ստանալու տնօրինելու այն շենքը, որտեղ գործում է Գյուլերի հիմնած «Արա» սրճարանը: Օրերս մամուլը հաղորդեց, որ լուսանկարիչը չեղյալ է հայտարարել օրեր առաջ կնքված պայմանագիրը և, որ Թուրքիայի կառավարությանը մոտ կանգնած հոլդինգն այլևս իրավասու չէ տնօրինելու Գյուլերի արխիվը և պայմանագրով նախատեսված գույքը: Մեր տեղեկություններով Արա Գյուլերը բավարար չէր նկատել այն պայմանները, որոնք առաջարկվել են 3 միլիոն դոլար գնահատված լուսանկարչական հազվագյուտ արխիվի դիմաց, ինչպես նաև Ստամբուլի հնագույն շենքերից մեկի կառավարումը ստանձնելու համար, որը բազմաթիվ օտարերկացիների, զբոսաշրջիկների, արվեստագետների, քաղաքական գործիչների հավաքատեղին է: Շատերը «Արա» սրճարան են այցելում` հաղորդակցվելու իր օրվա մեծ մասն այնտեղ անցկացնող լուսանկարչի հետ: Մանրամասներն` [url=http://www.arevelk.am/am/content/8/541/Երևանում--Արա-Գյուլերի-լուսանկարների-թանգարանի-համար-հողատարածք-է-հատկացվել.համաշխարհային-ժառանգությունը-կմնա-հայերին.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր