Ստամբուլի փողոցներից մեկն անվանակոչվել է հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի անունով
Ստամբուլի Բոյօղլու շրջանի Թոսբաղա փողոցը վերանվանվել է պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի անունով:
Ինչպես հաղորդում է «Ակօս»ը, փողոցը Ա. Գյուլերի անունով կոչելու առաջարկը հաստատվել է Ստամբուլի քաղաքապետարանի մեջլիսի կողմից:
Նշենք, որ հայ լուսանկարիչը երկար տարիներ բնակվել է Թոսբաղա փողոցում: Այնտեղ է գտնվում նաև նրա՝ «Գյուլեր բնակարան» անունով հայտնի` լուսանկարների դահլիճը: