Սանկտ Պետերբուրգում հրազենային կրակ են բացել ոստիկանական ավտոմեքենայի վրա. կան զոհեր. տեսանյութ
Սանկտ Պետերբուրգում հարձակում է րականացվել ոստիկանական ավտոմեքենայի վրա, հաղորդում է Ren TV-ն:
Նախնական տեղեկություններով՝ կան զոհեր: Ավտոմեքենան հրազենային կրակոցների տակ է հայտնվել այն ժամանակ, երբ ուղեկցում էր ինկասատորների:
Հանցագործները կրակ են բացել ավտոմատներից և կիրառել հատուկ զինմթերք, ինչից հետո ավտոմեքենան սկսել է այրվել:
Իրավապահ մարմինների աղբյուրը REN TV-ին հայտնել է, որ ավտոմեքենան պատկանում էր տարածաշրջանային ОМОН-ին:
Տեսանյութը՝ հետևյալ [url=http://ren.tv/novosti/2015-12-04/policeyskiy-avtomobil-rasstrelyali-v-peterburge-est-zhertvy]հղումով[/url]: