211652_close_icon
views-count3092 դիտում article-date 14:20 04-12-2015

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կեսօրից հետո կբացվի

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ ձյան առատ տեղումներից հետո Վրաստանի ճանապարհաշինարարներն ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մաքրելու և երթևեկելի դարձնելու ուղղությամբ։ Հաղորդման համաձայն՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 14.00-ից հետո Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։

Նմանատիպ նյութեր